«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են անվ...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության 76 խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Հ․-ն է,  ում ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Վարդան Հ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակից էր։