Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen...

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Զովունի գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են 28-ամյա Սերժիկ Պ.-ի վարած «Tesla» մակնիշի և 69-ամյա Աշոտ Ս.-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։