Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շ...

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր՝ օգոստոսի 11-ին, փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան թեւում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում: Ինչպես  տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ–ից,  արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել եւ արդեն հաստատվել է 1634 աճյուն: