Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Որոնումներ վաղը չեն լինի: Աշխատանքները կվերսկսվեն առաջիկա օրերին:



