Ժողովուրդը չի դիմում ընդդիմության մեթոդներին,...

Իշխանությունը պատկանում է ժողովրդին,  մնաց մեկ տարի, մեկ տարի հետո նախընտրական շրջան է սկսվելու եւ ձեր կողմից բարձրացրած թեզերը մեր ընդդիմադիր գործընկերներն առաջ կտանեն: Կլինեն նաեւ այլ ուժեր, որոնք այլ գաղափարներ առաջ կտանեն: Կլինի ընտրություն եւ մենք կտեսնենք արդյունքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չպե՞տք է իշխանությունը հրաժարական տա, քանի որ չի կարողացել իր խոստումները կատարել:

«Ես կարծում եմ, որ այսօր ժողովուրդը չի դիմում ընդդիմության ցանկալի պայքարի մեթոդներին, որովհետև շատ լավ գիտակցում է, որ ինքը գնում է ընտրատեղամաս, և իր քվեն չի կեղծվում: Ժողովուրդն ունի հնարավորություն ինձ՝ որպես կառավարող ուժի, հեռացնելու, այսինքն՝ եթե այդ գործիքակազմը կա, ինքը կկիրառի: 2026 թվականին ընտրություններ են, ես այս հարցում կասկած չունեմ, որ տեղի են ունենալու ժողովրդավար, ազատ և թափանցիկ ընտրություններ»,- ասաց պատգամավորը: