«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում եւ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ստացվել են 38 հաղորդումներ:
Այդ 38 հաղորդումներից 20-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 10-ով որոշում է կայացվել քրեական գործը հարուցելը մերժելու մասին, իսկ 8 հաղորդումների հիման վրա դեռեւս նախապատրաստվում են նյութեր:
Դատախազությունից նաեւ հայտնել են, որ քրեական վարույթ հարուցելու նախաձեռնության առիթ են հանդիսացել զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ փաստաբանների հաղորդումներն ու պաշտոնական գրությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



