Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը արդեն չորս ամիս է՝ պարալիզացված է: Նշենք, որ անորոշ կարգավիճակում է ոչ միայն Ծովագյուղը, այլեւ Սեմյոնովկա համայնքը: Այսինքն՝ ավելի քան 4 ամիս է, ինչ այս գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։
Ծովագյուղի գյուղապետ Վահան Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ իրենց գյուղի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Նա նշեց, որ ե՛ւ Սեմյոնովկայի, ե՛ւ Ծովագյուղի բնակիչները ցանկանում են միավորվել իրար, այլ ոչ թե Սեւան համայնքին: Թե ինչ հույսեր ունեն ծովագյուղցիները, հայտնի չէ, բայց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են եւ ներառված են Սեւան համայնքի մեջ։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում



