«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում համայնքի ղեկավարի ընտրությունները կարող են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետ Սամվել Բալասայանն ու նրա որդին՝ Միսակ Բալասանյանը, պլաններ են գծել կրկին Գյումրին իրենց ձեռքում պահելու համար: Միսակ Բալասանյանն արդեն ջերմ հարաբերություններ է հաստատել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։
Այսպիսով միակ թեկնածուն կմնա հայր Բալասանյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք պատրաստվում է երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնոում, հայտարարեց. «Շուտ չի՞ այդ հարցերը տալու համար, ես փողոցներ եմ սարքում, հետո քաղաքական է պրոցեսը, շատ շուտ եք տալիս հարցը»:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: «Մենք պատրաստվում ենք ցանկացած քաղաքական պրոցեսի, բայց ես այս պահին որեւէ մեկին չեմ աջակցում»,-նշեց նա: Իսկ, ահա, Արթուր Ալեքսանյանի հետ զրուցելու մեր բոլոր ջանքերը ապարդյուն եղան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



