Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական հարաբերությունների վրա հիմնված Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը կշարունակի նոր մակարդակի բարձրանալ։
Իր հերթին՝ Ալիևը վստահություն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունների հետագա հաջող զարգացման հարցում։



