«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թալին խոշորացված համայնքում նույնպես նոր ընտրություններ կնշանակվեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները հաստատեցին ավագանու թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները։ Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանին թեեւ համայնքապետ ընտրել է՝ ՔՊ-ական Տավրոս Սափեյանին, բայց ավագանու որեւէ նիստ մինչ օրս տեղի չի ունեցել։
Իշխող ՔՊ-ն, հիշեցնենք, այստեղ նույնպես, ատամներով պահելով, իշխանություն է ձեւավորել։ Թալինի 21-հոգանոց ավագանիում ՔՊ-ն 10 ձայն ուներ, սակայն թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է նաեւ Կարեն Գրիգորյանը «Հայք» խմբակցությունից: Թեեւ ՔՊ-ն, տարբեր մեխնիզմներ բանեցնելով, ավագանուն կարողացել է համոզել կամ ստիպել համայնքապետ ընտրել, բայց ավագանին նիստ գումարել չի կարողանում, քանի որ Սափեյանի օգտին քվեարկած Գրիգորյանը հրաժարվել է մանդատից, իսկ մյուս խմբակցությունների ավագանու անդամներն առ այսօր բոյկոտում են ավագանու նիստի մասնակցել»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:



