«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն տեսակետին է, որ ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում ռուսական ներկայությունը զսպում է Ադրբեջանի ագրեսիան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տեսակետին, թե ռուսական զորքերը շուտով նաեւ Սյունիքում կարող են հայտնվել, նշում է՝ ռուսական զորքերը Հայաստանի հարավում մինչեւ նոյեմբերի 16-ի դեպքերն էլ ներկա էին։
«Ինչ վերաբերում է կոնկրետ այդ զարգացումներին, ապա դրանք կարող էին չլինել, եթե ոչ թե շոու անելով ու քաղաքացիներին հիմարի տեղ դնելով՝ օգնություն խնդրեին ՌԴ-ից, այլ ուղիղ կապով կապվեին ռուսական 102-րդ ռազմաբազային, ստանային անհրաժեշտ աջակցությունը եւ կանխեին հարձակումը»,- շեշտում է ռազմական փորձագետը։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօվա համարում