«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի բանագնացության մասին հայտնի է դարձել շատ ավելի վաղ, քան այդ մասին պաշտոնապես հայտարարվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է փակագծեր բացում՝ նշելով, որ 2021-ի գարնան վերջին բավականին լուրջ շրջանակներ գիտեին՝ հենց Ռուբինյանն է լինելու այդ բանագնացը: Դա վկայում է այն բանի մասին, հավելում է, որ ՀՀ իշխանությունները գաղտնի հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Թուրքիայի հետ:
«Եթե հետահայաց նորից ուշադիր լսեք Այազյանի հավաստումներն ու հետեւեք նրա գործունեությանը, պարզ կլինի ամեն բան: Հիշեցնեմ, օրինակ, Այվազյանի թիկունքում ստորագրված Վաղարշակ Հարությունյան- Սերգեյ Շոյգու հուշագիրը, ինչը իշխանությունները շուրջ մեկուկես տարի գաղտնի էին պահում»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում



