«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդրաանում խնջույք են կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը:
Իրականությունը, բնականաբար, այդ հերքումից չի փոխվում, եւ նրանց հա-հա, հի-հի-ները լսելի էին շատ հեռվից անգամ: Նկատվեցին նաեւ գինովցած պատգամավորներ, որոնք չին կարողանում նիստերի դահլիճ գնալ: Նրանց անունները առայժմ չենք հրապարակում՝ հուսալով, որ կուղղվեն:
Հավելենք, որ ԱԺ աշխատակազմը երեկ շրջաբերական էր իջեցրել՝ հորդորելով ԱԺ մտնող աշխատակիցներին ալկոհոլ, թմրանյութ կամ հոգեմետ այլ ազդեցության տակ ԱԺ վարչական շենքում չլինել, ձ ալկոհոլի կամ թմրայութի ազդեցությունը ստուգող կառույց՝ ընդհուպ հարկադրանքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



