«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող քաղաքական թիմը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Ազգային Ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում է ունեցել ու որոշել՝ ինչպես պետք է վարվեն, եթե խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողով գնա:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, ապա նրանց քայլերում ու գործողություններում ակնհայտ ոչ միանշանակություն կար: Պարզ էր, որ կա՛մ ընդհանուր որոշում չկար, կա՛մ ոչ բոլորն էին դրանից տեղյակ: Դա ակնհայտ էր իրար հարցական հայացքով նայող ու դահլիճում միմյանցից անդադար հարցեր պարզաբանող ընդդիմադիրների վարքից»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համար: