«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովն այսօր՝ մարտի 9-ին, արտահերթ նիստ է գումարում: Օրակարգում ընդամենը երկու հարց է՝ ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022 թվականի հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը:
Ըստ ներկայացված փաթեթի՝ ծխախոտի փոխարինիչներ են համարվում էլեկտրոնային կամ մորտկոցային հիմքով, մրգային տարբեր համեր ունեցող ծխախոտները: Ո՞րն է ծխախոտի մասին նոր նախագծի իմաստը կամ նպատակը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նախագծի պատմության ու դրա հիմնավորման՝ նախագծի նպատակը սոսկ սահմանելն է, թե որն է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը»:
Փաստորեն, ընդամենը բառակապակցություն հստակեցնելու հարց են խորհրդարանի լիագումար նիստում ներառել, այն էլ՝ արտահերթ ձեւաչափով, խիստ հրատապ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



