«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա օրերին ակտիվորեն նիստեր է անցկացնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: Ավելին՝ երեկ արդեն նման մի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի մի մասը տեղի է ունեցել փակ ռեժիմով, որի ժամանակ պատգամավորները Արշամյանից հետաքրքրվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքից եւ այդ գումարների ծախսման մանրամասներից:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձեւով փոխանցվել էր կառավարությանը, սակայն այդ գումարը ծախսելու վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ հայտնվեցին, եւ քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ստուգել նաեւ դրանք՝ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը եւ դրսեւորումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



