«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ոստիկանությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատն այս տարվա փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 30-ը հաշվեքննություն է իրականացրել ոստիկանությունում եւ որոշ անհամապատասխանություններ հայտնաբերել: Ուշագրավն այն է, որ ՀՀ ոստիկանության կողմից հավաքագրվել է 11 մլրդ 548 մլն դրամով ավելի եկամուտ:
Ըստ Պալատի՝ «Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են չպատվիրված ծառայություններ, իսկ ՀՀ ոստիկանությունը դրանց դիմաց կատարել է վճարում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում 2021 թվականի համար ճանապարհային գծանշումների ձեռք բերման համար պետական բյուջեից նախատեսվել է 475 մլն դրամ, եւ ոստիկանությունը 2020 թվականի դեկտեմբերին հրատապ բաց մրցույթ է հայտարարել, ինչին մասնակցել է երեք ընկերություն, որից մեկը պետական գրանցում ստացել է հենց 2020-ի դեկտեմբերի 24-ին: Իհարկե, հաղթող ճանաչվել է նվազագույն գին առաջարկած ընկերությունը, սակայն մի քանի շաբաթ անց՝ 2021-ի հունվարի 14-ին մրցույթին մասնակցած մեկ ընկերության տնօրենը ստանձնել է մյուս մասնակից կազմակերպության տնօրենի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



