«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսը հսկվել է Օպերայի շենքի տանիքից:
Օպերայի տանիք հետաքրքրասեր այդ մարդկանց ըստ երեւույթին իշխանությունն էր գործուղել՝ հաշվելու հավաքվածներին ու վերեւից տեսնելու, թե հրապարակում ինչ է կատարվում։ Թե ում թուլտվությամբ էին այդ մարդիկ Օպերայի տանիք բարաձրացել (ոչ բոլորին է հասանելի այդ տարածքը), մեզ պարզել չհաջողվեց։
Չկարողացանք ճշտել նաեւ, թե ասուլիսին վերեւից հետեւողներին զենք ամրակցված եղել է, թե ոչ։ Շենքերի տանիքներում, որպես կանոն, դիպուկահարներն են կանգնում՝ հետեւելու իշխանության պաշտոնյաներին, իսկ Վանեցյանը, հիշեցնենք, ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար է։



