«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վեճը այն աստիճան է թեժացել, որ վերջիններս սկսել են անգամ միմյանց մեղադրել քրեական գործերի քննությունները տապալելու մեջ: Ավելին՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով «ինչ -ինչ խաղերի մեջ է մտել»: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացվել է որոշում Վլադիմիր Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին, եւ դա պայմանավորված է եղել նրանով, որ քննիչը, առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու, հայտարարել է նախաքննության ավարտ, եւ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ:
Դատելով այս մտահոգությունից՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը քաղաքական իշխանություններին հրապարակային, բայց ոչ ուղիղ կերպով փորձում է հասկացնել, որ գլխավոր դատախազը նախկին պաշտոնյաների դեմ քրեական գործերով ինչ-որ քաղաքականություն է որդեգրել կամ, ինչպես իրենք ենք պնդում, քրեական գործերի քննությունները տապալում է: Ի դեպ, սա երկրորդ քննիչն է, որ հեռացվում է վարույթից: Առաջին քննիչը, որ հեռացվեց վարույթից, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով քննիչն էր: Այսպիսով, երկու կառույցները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը, որի արդյունքում նախկին պաշտոնյաները ազատ վաճառում են իրենց՝ կասկածելի ծագմամբ ունեցվածքը կամ վայելում են ազատությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



