«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանի կողմից խորհրդարան են մուտքագրվել «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Հաշվետու հանձնաժողովում այն քննարկելուց հետո ՄԻՊ-ն անձամբ կգա խորհրդարան եւ արդեն լիագումար նիստում կներկայացնի զեկույցը:
Զեկույցում նշված է, որ կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ սահմանափակումները համակարգային խնդիր են հանդիսանում: Տարբեր այլ ոլորտներում եւս քննադատություններ են առկա, եւ հետաքրքիր է՝ ինչպես է Քրիստինե Գրիգորյանը պատրաստվում ներկայացնել դրանք»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։



