Պետքարտուղարի տեղակալ Զեյայի այցի կապակցությամբ դեսպան Քվինն ընթրիքի էր հրավիրել մի խումբ կին առաջնորդների։ «Կանանց առաջնորդող դեր վերապահելը և կանանց համար հեռանկարներ ապահովելն էական են Հայաստանի ժողովրդավարության հաջողության համար։ Ժողովրդավարությունն առավել ամուր է, երբ այն ներառական է», - ասաց դեսպան Քվինը։



