Ժողովրդավարական ուժերի պլատֆորմի համաժողովն ա...

Նոյեմբերի 7-ին Անի Գրանդ հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ Ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովը, որը ամփոփեց Եվրաքվեի ստորագրահավաքի արդյունքները։ Մասնակիցները նշեցին, որ նախաձեռնության հեղինակները՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերը իրենց անելիքը արել են եւ այժմ քայլ անելու հերթը հայաստանի իշխանություններինն է, ով պետք է Ազգային ժողովում քննարկի եւ ընդունի «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը։

Եվրաքվեի շտաբի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Եվրաքվեի շտաբի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ նույն օրը շտաբը ԿԸՀ է հանձնել 60․000 ստորագրությունները։

Ելույթ ունեցողները ընդգծեցին Եվրամիությանը Հայաստանի անդամակցության կարեւորության քաղաքակրթական, անվտանգային, տնտեսական եւ մի շարք այլ ասպեկտներ։ Վերջում համաժողովի մասնակիցները ընդունեցին հայտարարություն, որով կոչ արեցին իշխանություններին առանց հապաղելու հետամուտ լինել Ազգային ժողովում Եվրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացրած օրենքի նախագիծը քննարկելուն եւ ընդունելուն։