Ժողովրդավարական փոփոխությունների ինստիտուտցիո...

Այսօր լրանում է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման 1 տարին: Ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր, գործադիր մարմինների աշխատակիցներ, դեսպաններ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց կազմավորման 1 տարվա ընթացքում կատարվածը: Անդրադարձ եղավ անելիքներին: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկաներին ողջունելով, նշեց.«ԲԴԽ-ի գլխավոր նպատակն է նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի, հետևողական իրացման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատության անմիջական գործունեության համար, նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր, էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը, որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրացման հարցում, բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը»: 

ԲԴԽ նախագահը նաև գործունեությունն ամփոփող ժողովածուն նվիրեց վարչապետին: 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Բարձրագույն դատական խորհրդին՝ կազմավորման 1 տարվա կապակցությամբ՝ նշելով.«Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինտիտուտցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այսինքն՝ մենք ժողովրդավարության օրինականության հարցում հատկապես կարևոր փոփոխություններ ենք արձանագրում, բայց որպեսզի այդ փոփոխությունները ինստիտուտցիոնալ առումով երաշխավորվեն, հարկավոր է, որ դրանք ունենան ինտիտուտցիոնալ երաշխիքներ, և այդ երաշխիքներից կարևորագույնը անկախ դատական համակարգն է»:

Նշենք, որ այսօր նաև տեղի կունենա ԲԴԽ-ի նոր շենքի բացման արարողությունը: