Ժնևում գտնվող պատվիրակություններին հաջողվել է...

Ժնևում բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին հաջողվել է համաձայնության գալ ԱՄՆ պլանի դրույթների մեծ մասի շուրջ և փոփոխություններ կատարել վիճելի դրույթների զգալի մասում, հաղորդում է РБК-Украина-ն։

Հրատարակության տվյալներով՝ Ժնևում գտնվող պատվիրակություններին հաջողվել է համաձայնության գալ ԱՄՆ պլանի դրույթների մեծ մասի շուրջ և փոփոխություններ կատարել վիճելի կետերի զգալի մասում։

Դրանց թվում էին Ուկրաինայի զինված ուժերի քանակի, Զապորոժյեի ԱԷԿ-ի, գերիների փոխանակման և դատապարտված գերիների վերադարձի ձևաչափի հարցերը։

Ըստ РБК-Украина-ի՝ պատվիրակությունները համաձայնել են բաց թողնել տարածքներին վերաբերող դրույթները և սահմանադրական դրույթը, ըստ որի Ուկրաինան չպետք է անդամակցեն ՆԱՏՕ-ին: Այս դրույթները պետք է քննարկվեն և համաձայնեցվեն նախագահների՝ Զելենսկու և Թրամփի մակարդակով: Նրանց հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն այս կամ հաջորդ շաբաթ, չնայած Ժնևում որևէ կոնկրետ ամսաթիվ չի համաձայնեցվել: