Ժիրայր Սեֆիլյանին կանչել են ԱԱԾ

Այսօր Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որպես վկա հարցաքննության է ծանուցվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ: Այս մասին հայտնում են Ազգային-Ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունից։

«Հարցաքննության առիթը եղել է Ժ. Սէֆիլյանի այն հայտարարությունը, որ առկա են լուրեր Հայաստանում վագներականների գտնվելու և ազգային անվտանգության համար սպառնալիք լինելու մասին» , - նշված է հաղորդագրության մեջ։