Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝...

Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝  նոյեմբերի 23-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Արամի փողոց հատվածի երթևեկությունը:  Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Պատճառվող անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: