
Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի զննման պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով 2025 թվականի մայիսի 21-ին ժամը 06:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը:
Այս մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից, հավելելով, որ նույն նպատակով մայիսի 22-ին և 23-ին ժամը 15:00-16:00- ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի նաև FM ռադիոալիքների հեռարձակումը: