«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցին Հայաստան, այսօր Արարատի մարզում ասուլիսի ժամանակ նշել է, որ այդ այցը կարող է բարդացնել տնտեսական գործընկեր երկրի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով արդեն իսկ սրված իրավիճակը։
«Այսօրվա Կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի իր բոլոր աշխարհաքաղաքական և միջազգային վիրաժների համար, որովհետև ամեն քայլ կարող է բերել հետևանք: Հուսով ենք, որ մեր տնտեսության համար վատ հետևանք չի լինելու, բայց պետք է ուշադիր լինել ու չստեղծել նոր ճգնաժամեր:
Այս պահին չի կարելի սրել իրավիճակը, մանավանդ վերջին «արդյունավետ» բանակցություններից հետո»,- նշել է նա:
Նշենք, որ Փաշինյանը ճեպազրույցում ասել էր, որ հնարավոր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելի Հայաստան:



