Բլոգեր Վալերիա Չեկալինան (Լերչեկ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներում շնորհելու խնդրանքով դիմում է ներկայացրել. այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա փաստաբաններից մեկին՝ Կոնստանտին Տրետյակովին։
«Վալերիան ներման խնդրագիր է գրել ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին», - ասել է նա։
Վալերիա Չեկալինայի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է ավելի քան 251,5 միլիոն ռուբլու՝ արտերկիր ապօրինի փոխանցման մեղադրանքներին։ Գումարները փոխանցվել են այնպիսի փաստաթղթերի միջոցով, որոնք կեղծ տեղեկություններ են պարունակել վճարումների նպատակի վերաբերյալ։ Բլոգերն իրեն մեղավոր չի ճանաչում։



