
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինան վերականգնելու ավելի քան 10 միլիարդ եվրո արժողությամբ մոտ 200 համաձայնագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Զելենսկին այս մասին ասել է Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում իր ելույթում։
Զելենսկիի խոսքով՝ էներգետիկան կմնա երկրի ղեկավարության առաջնահերթությունը առաջիկա ամիսներին։