Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոն պաշտոնական այցի հրավերի համար։

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացված օրենքի նախագիծը երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերության կարևոր ազդանշան է։

«Ես երախտապարտ եմ Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը հետևողական աջակցության համար», - հայտարարել է նա։