Զելենսկին պատերազմն ավարտելու առաջին քայլ է ա...

Էներգաօբյեկտներին չխփելը կարող է դառնալ պատերազմի թեժ փուլն ավարտելու առաջին քայլը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կարող է որոշում ընդունվել էներգետիկ անվտանգության մասին։ Այլ խոսքով՝ մենք չենք գրոհի նրանց էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, նրանք էլ՝ մերը։ Կարո՞ղ է դա արդյոք հանգեցնել պատերազմի թեժ փուլի ավարտի։ Կարծում եմ՝ այո»,- ասել է Զելենսկին Financial Times-ի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները էներգետիկ օգբյեկտներին, ինչպես նաեւ Սեւ ծովում առեւտրանավերին չհարվածելու մասին կարող էին ազդանշան լինել, որ Մոսկվան պատրաստ է ավարտել պատերազմը։ Բայց, նրա խոքսով, Ռուսաստանի բանակցությունների պատրաստակամությունը ներկա պահին «կախված է առաջին հերթին ԱՄՆ նախագահի ընտրությունների [արդյունքներից]»։

Օգոստոսին The Washington Post-ի աղբյուրները տեղեկացրել էին, որ Մոսկվան եւ Կիեւը նախատեսում էին «գաղտնի» բանակցություններ վարել էներգետիկ օբյեկտներին փոխադարձ հարվածները դադարեցնելու մասին։ Միջնորդ էր հանդիսանում Կատարը։ Բայց ՌԴ Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժման պատճառով Ռուսաստանը հետաձգեց արդեն նախատեսված բանակցությունները եւ «ժամանակ խնդրեց», ասել են WaPo-ի զրուցակիցները։