Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման իր պատրաստակամության մասին՝ ցանկացած տեղ՝ բացի Ռուսաստանից և Բելառուսից, հաղորդում են ԶԼՄ-ները։
Նա պարզաբանել է, որ պատրաստ է հանդիպել Հունգարիայում, եթե այդ իրադարձությունը խաղաղություն կբերի Ուկրաինային։
«Եթե եռակողմ հանդիպումը պատերազմի ավարտի մասին է, ապա մենք պատրաստ ենք՝ անկախ նրանից, թե որտեղ։ Ամեն դեպքում՝ ոչ Ռուսաստանի Դաշնությունում, իհարկե, և անկասկած՝ ոչ Բելառուսում», - ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհամաձայնվեն դեմ առ դեմ հանդիպման մասին ավելի շուտ, քան Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը։ Նա պնդել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ավելի մոտ են համաձայնության, քան Ուկրաինան։ Պատգամավորը նշել է, որ Կիևը զգալի ճնշման տակ է Եվրոպայի կողմից։ Չեպան կարծում է, որ շատ դժվար է Զելենսկուին բաժանել իր եվրոպացի գործընկերներից։



