
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Լոնդոն, հայտնում է РБК-ն:
Մեծ Բրիտանիայում տեղի կունենա եվրոպացի առաջնորդների հետ հանդիպում՝ նվիրված Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին, Սպիտակ տանը տեղի էր ունեցել Զելենսկու հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը վերածվել էր բանավեճի: Արդյունքում, ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերի և տեղեկությունների, Թրամփը Զելենսկուն «խնդրել» էր լքել Սպիտակ տունը՝ թույլ չտալով մասնակցել անգամ պաշտոնական ընթրիքին: ԱՄՆ նախագահը նշել էր նաև, որ իրենք խաղաղության կողմնակից են, իսկ Զելենսկին ցանկանում է կռվել: