
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նման պայմանավորվածություն կողմերը ձեռք են բերել հեռախոսազրույցի ընթացքում։
«Խոսեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիմա ճիշտ պահն է իրավիճակը տանել դեպի պատերազմի ավարտը։ Ամենակարևորն է՝ լիարժեքորեն օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն և ճիշտ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Պատերազմը նախաձեռնող կողմի վրա ճնշում գործադրելը հանգուցալուծման բանալին է»,- գրել է Զելենսկին X-ում։
Նա տեղեկացրել է, որ Մակրոնի հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին շփումները գործընկերների հետ:
«Համաձայնեցինք հանդիպել մոտ ապագայում»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը: