
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հակադարձել է ԱՄՆ-ի աջակցությանը վերաբերող Դոնալդ Թրամփի գնահատականներին և հրաժարվել է դիտարկել ԱՄՆ-ից ստացված դրամաշնորհները որպես Ուկրաինայի պարտքեր: Զելենսկին շեշտել է, որ ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը պայմանավորված էր համաձայնություններով, որոնք նա կնքել էր ինչպես ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ ԱՄՆ Կոնգրեսի հետ, և որ այն պետք է դիտվի որպես գործընկերային օգնություն, այլ ոչ թե պարտք:
Նա նաև պատասխանել է Թրամփի այն հայտարարություններին, թե ԱՄՆ-ի աջակցությունը կարող է հասնել $300-ից $500 միլիարդի: Զելենսկին նշել է, որ իրականում ԱՄՆ-ի տրամադրած օգնությունը կազմում է $100 միլիարդ, և նա խորապես շնորհակալ է դրա համար: Նա նաև նշել է, որ Ուկրաինան ընդհանուր առմամբ ծախսել է մոտ $320 միլիարդ՝ ճգնաժամի կառավարման համար, որոնցից $120 միլիարդը Ուկրաինան հոգացել է ինքնուրույն, իսկ $100 միլիարդը՝ Եվրոպական գործընկերները և $100 միլիարդը՝ ԱՄՆ-ն:
Զելենսկին ընդգծել է, որ նախապես հաստատված աջակցությունը շարունակվում է, այդ թվում՝ $15 միլիարդի նոր օգնություն, սակայն նոր աջակցություն դեռ չի հայտարարվել: Նա նաև նշել է, որ պատրաստ է քննարկել Թրամփի հետ պրագմատիկ պայմաններով, առանց պարտավորություններ ստորագրելու։ Զելենսկին նաև ասել է, որ «հավանաբար կհանդիպի Թրամփի հետ», թեև չի կարող ասել, թե կոնկրետ երբ։Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը։