Զելենսկին հրահանգել է ուժեղացնել Բելառուսի հե...

Ուկրաինան՝ պայմանավորված «Վագներ» ՄՌԿ-ի հետ կապված իրավիճակով, կամրապնդի Բելառուսի հետ սահմանը. Այս որոշումն ընդունվել է այսօր՝ հունիսի 30-ին, Վլադիմիր Զելենսկու՝ երկրի ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի որոշմամբ՝ մի շարք միջոցառումներ իրականացնել այս տարածքի ամրապնդման համար»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ» ՄՌԿ մարտնիկներին թույլ էր տվել տեղափոխվել Բելառուս։ Ավելի ուշ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ «վագներականները» կարող են հայտնվել հանրապետության տարածքում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ նախատեսում է նրանց օգտագործել բելառուս զինվորականներին մարզելու համար։