Զելենսկին հանդիպում կունենա Էմանուել Մակրոնի...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կինը՝ Ելենան, ժամանել են Փարիզ, հայտնում է «Սուսպիլնե»-ն՝ հղում անելով իր թղթակցին։

BFMTV-ն նշում է, որ Զելենսկու Ելիսեյան պալատ ժամանումը ուշացել է 45 րոպեով։

Այցի ընթացքում Զելենսկին անձնական հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչպես նաև կայցելի Dassault Aviation ավիատիեզերական ընկերության օբյեկտներ (որը, ի թիվս այլ բաների, արտադրում է Rafale ռազմական ինքնաթիռներ)։

Ուկրաինայի նախագահի՝ երկուշաբթի օրը նախատեսված այցի մասին շաբաթ օրը հայտնել է Մակրոնը։ Նրա խոսքերով՝ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկելու են «արդար և կայուն խաղաղության պայմանները»։