Զելենսկին նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Օդանավակայանում նրան, ի թիվս այլոց, դիմավորել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Ինչպես հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան, այս մասին հայտարարել է Անկարայի փոխքաղաքապետ Ֆարուկ Քեյլլուօղլուն։
Ինչպես երևում է Զելենսկու ժամանման տեսանյութում, Ուկրաինայի նախագահին Անկարայում դիմավորել են թուրք պաշտոնյաները։
Կադրերում նաև երևում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ով նախօրեին գործուղմամբ մեկնել էր Թուրքիա։
Զելենսկին այսօր բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին։ Նա նախատեսում է քննարկել Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու ուղիները։
Լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ Զելենսկին և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը բանակցություններ կվարեն Թուրքիայում։



