Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։
Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստին հնչեցված հայտարարությունների կապակցությամբ ես հրատապ խորհրդակցություններ անցկացրեցի Էմանուել Մակրոնի եւ Օլաֆ Շոլցի հետ եւ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ հրավիրեցի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույց կանցկացվի։ Սկիզբը՝ մոտավորապես ժամը 21.00-ին։ Հեռարձակումը տեղի կունենա Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջին:
«Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ Լուգանսկի եւ Դոնեցկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներում (այսպես կոչված «ԴԺՀ» եւ «ԼԺՀ») անօրինական զինված կազմավորումների ղեկավարներ Դենիս Պուշիլինը եւ Լեոնիդ Պասեչնիկը կոչ են արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել կեղծ հանրապետությունների անկախությունը»,- նշում է «Ուկրինֆորմ»-ը։



