Մի քանի ժամ զրուցեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք բազմաթիվ մանրամասներ հասցրինք քննարկել։ Ավելի մեծ ուշադրություն դարձվեց պատերազմի ավարտին ուղղված բանակցություններին և անվտանգության երաշխիքներին։ Խաղաղությունը իսկապես հուսալի պետք է դառնա։ Պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Հիմա շատ բան կախված է յուրաքանչյուր առաջնորդի գործողություններից։ Այսօր կխոսենք նաև այլ առաջնորդների հետ»,- նշել է Զելենսկին։



