Անվտանգության ցանկացած երաշխիք առանց ԱՄՆ-ի թույլ երաշխիք է Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե նայում ենք Իսրայելի անվտանգության երաշխիքներին և տեսնում, թե ինչպես են նրանք 200, 300, 500 հրթիռ խոցում առանց ՆԱՏՕ-ի, բայց դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, ավիացիայով՝ այդպիսի հզոր օդային նավատորմով, հակաօդային պաշտպանությամբ, որը գործում է ոչ միայն Իսրայելից, այլև ամբողջ այս հողում (...) Անվտանգության նման երաշխիքներ Ուկրաինային առայժմ ոչ ոք չի առաջարկել»,- նշել է նա։
Ըստ Զելենսկիի, Ռուսաստանն ուզում էր 2024 թվականին «օկուպացնել» Խարկովը, Զապորոժյեն և Սումին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Մենք խափանեցինք այդ գործողությունները, սա Ուկրաինայի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է անցած տարվա ընթացքում»,- նշել է Զելենսկին։