Զբոսաշրջիկները տարհանվել են Թաջ Մահալից ռումբ...

Հինգշաբթի առավոտյան առնվազն հազար զբոսաշրջիկ է տարհանվել Հնդկաստանի Ագրա քաղաքում (Ութար-Պրադեշ նահանգ) գտնվող Թաջ Մահալ դամբարանի տարածքից պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնում է Hindustan Times-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությունը, արտակարգ տարհանումն իրականացվել է անհայտ անձի կողմից հուշարձանի ականապատման մասին: հեռախոսազանգից հետո:

Թաջ Մահալ համալիրը շրջափակվել է: Անվտանգության ուժերը փնտրում են պայթուցիկ սարքը: