Զարուհի Բաթոյանը՝ «Բուկինիստում» տեղի ունեցած...

Լրագրողներն այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալման առնչությամբ նրա դիրքորոշմամբ: Նախարարը դատապարտել էր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած միջոցառումը:

«Իմ հայտարարությամբ ես դատապարտել եմ ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձը, կարևորել եմ ՀԿ-ների համար ապահով միջավայրի ստեղծումը: Սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները որևէ կերպ պետությունը չի ֆինանսավորում, չկա նման ծրագիր, որով պետությունը պաշտպանում է սեռական բռնության ենթակված երեխաներին, արդյո՞ք ճիշտ եք համարում սա, ինձ ոչինչ չի մնում անելու, քան կարևորել այս կազմակերպության աշխատանքը, շնորհակալություն հայտնել այն կազմակերպություններին, որոնք շարունակում են իրականացնել պետության գործառույթները, բոլորս գիտենք, որ մեր ռեսուրսներն անսահմանափակ չեն, մենք որևէ կերպ աջակցություն չենք ցուցաբերում ո՛չ ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարաններին, ո՛չ սեռական բռնության ենթարկված անձանց աջակցությանը: Գրքի հրապարակումը նպատակ ուներ ցույց տալու, որ շահարկվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, սեռական այլասերվածության մասին որևէ նշույլ չկար: Մարդիկ կուզեն կարդալ, թե ոչ, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում ինչպես դաստիարակել երեխաներին»: