«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության քարոզարշավն այսօր մեկնարկեց Երևանի Արաբկիր վարչական շրջանի, Սուրբ Խաչ եկեղեցուց՝ աղոթքով, որից հետո կուսակցության թեկնածուները անցորդներին բաժանեցին բուկլետներ, զրուցեցին ներաքաղաքական և ազգային ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին։ Այս մասին տեղեկացնում է Կուսակցության ֆեյսբուքյան էջը։
Նախընտրական անցուդարձին հետևող քաղաքացիները նշեցին, որ ժամանակից շուտ սկսված թեժ քարոզարշավի ընթացքում փորձ է կատարվում ընտրողներին դնել երկու ուժի միջև ընտրության առջև։



