Զարմանում եմ Ալիևը ոնց է այս անլվային այդքան...

Այս հեղափոխություն կոչվածը, կամ մեր երկրի կործանմանը սկիզբ դրած շարժումը ցույց տվեց, որ մենք չունենք, որևէ տեսակի քաղաքացիական հասարակություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Այդ բոլոր իրավապաշտպանները, որոնք իրենց ճղում էին 10 տարի շարունակ, նրանց մի մասը գործակալներ են, իսկ ցանցն է ընդհանրապես գործակալական, նպատկը Հայաստանի քայքայումն է՝ հասկանալով կամ չհասկանալով, պարզապես երկու կոպեկի դիմաց։ Շատերին կգերագնահատենք, եթե ասենք գործակալ, պետք է էդքան խելք ունենան։ Սա սրիկաների հավաքածու է, իրենք գործել են մեր պետությունը քանդելու համար», -ասաց փաստաբանը։