Զարմանալի կլինի, եթե Հայաստանի ԱԺ-ն չընդունի...

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, որի նպատակն է առաջարկել ԱԺ-ին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի ՀՀ-ի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված  հայ գերիների վերադարձի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 Նա նշեց, որ հրատապ նիստի նպատակն է առաջարկել Ազգային ժողովին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի ՀՀ-ի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների հետ:

«Խոսքը թե՛ 44-օրա պատերազմի ժամանակ գերի ընկածների, և թե՛ Արցախի հայաթափումից հետո գերեվարված  ռազմաքաղաքական ղեկավարության մասին է: Յուրաքանչյուր հասցեատիրոջ համար նախատեսված են կոչեր, տեսնենք, թե ՔՊ-ն իրեն ինչպես կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման համատեքստում: Խոսքը ԱԺ հայտարարության նխագծի մասին է, այլ ոչ թե ընդդիմադիր ընդդիմադիր երկու խմբակցությունների հայտարարության մասին: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են ԱԺ-ին ընդունել հայտարարություն: Առնվազն զարմանալի կլինի, եթե ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,-ասաց նա: