Օրեր առաջ Politik.am-ը գրել էր, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կնշանակվի ԱՄՆ Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը։
Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով այս լուրին, չէր հերքել այն՝ նշելով, որ վաղաժամ է այդ մասին խոսելը։
Այս լուրը մեծ ոգևորություն է առաջացրել գլենդելահայերի մոտ։ Մեզ հետ զրույցում նրանցից մեկը նշեց, որ Զարեհ Սինանյանին այս պաշտոնին նշանակելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանին է մատուցում գլենդելահայերին՝ հեղափոխության օրերին իրենց կողմից ցուցաբերած մեծ աջակցության դիմաց։
Նշենք նաև, որ Զարեհ Սինանյանը այս լուրը ոչ մի կերպ չի մեկնաբանում՝ հղում անելով Վլադիմիր Կարապետյանի խոսքին։



