Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հաղորդագրություն է տարածել, որոմ, մասնավորապես, նշված է.
«Վերջին օրերին հաճախակի են դարձել ԶՊՄԿ-ի շուրջ պտտվող տարբեր ասեկոսեները։
Հատկապես խոսքը վերաբերվում է նոր բաժնետերերին, կադրային փոփոխություններին և կրճատումներին։
Երեկ ՝ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել նոր բաժնետերերի և ներկայիս ղեկավարության անդրանիկ հանդիպումը կոմբինատի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա անելիքները, արտադրական ծավալները։ Հատկապես կարևորվել է յուրաքանչյուր աշխատակցի դերն ու նշանակությունը կոմբինատի գործունեության համար։ Չեն լինելու կրճատումներ ո'չ անձնակազմի և ո'չ էլ սոցիալական աջակցությունների մասով»։
Հիշեցնենք, որ այսօր «Գեոպրոմայնինգը» հայտարարել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին, նշվել էր, որ գործազուրկ կդառնա 1400 մարդ