Հյուսիս-Հարավ միջանցքը կապում է խորը Հարավի նավահանգիստները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետ, հայտարարել է Սերգեյ Շոյգուն:
«Զանգեզուրի միջանցքը և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցի միմյանց հետ։ Ես կարծում եմ, որ երկու երթուղիներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար», - լրագրողներին ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստից հետո։



